Թուրքիան կրկին ագրեսիա է դրսևորում Սիրիայի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի ԱԳՆ-ն թուրքական բանակին մեղադրել է Իդլիբ և Հալեպ քաղաքներում հարձակում իրականացնող ահաբեկչական ավազակախմբերին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար:

Սիրիայի ԱԳՆ հայտարարությունը, որը հրապարակվել է սիրիական ՍԱՆԱ գործակալության կայքում, ասված է. «Ահաբեկչական խմբավորումների զինված հարձակումները Սիրիայի տարբեր քաղաքների վրա իրականացվել են թուրքական բանակի աջակցությամբ, ինչը նշանակում է, որ Թուրքիան կրկին ագրեսիա է դրսևորում Սիրիայի դեմ»:

Սիրիան ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել դատապարտել Անկարայի գործողությունները:




Լրահոս