ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն ամեն կերպ փորձում է, ձեռքը սեղանին խփելով, Հայաստանում արդարության մթնոլորտ ստեղծել, սակայն ոչ մի կերպ չի ստացվում: Մեր երկրի արդարադատությունն այնպիսի մարդիկ են իրականացնում, որ դժվար է նրանցից օբյեկտիվություն ակնկալել: «Ժողովուրդ»-ին դիմած ՀՀ քաղաքացի Հրեղեն Խաչատրյանը պատմեց, որ ինքը նոտարով հաստատված կարգով գնել է Վարդանանց 5 ա հասցեի 23 տունը, սակայն շուրջ երկու տարի է՝ վաճառողները չեն ազատում բնակարանը եւ ոչ էլ վերադարձնում են տրված գումարը: Նրա խոսքով՝ բնակարանի սեփականատեր Վահան Նադարյանը՝ «Բոքսի հայաթի» Նադալը, տան առքուվաճառքից ստացված գումարը տվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի որդուն՝ Շահենին, որն էլ «բոլորին խաբելով ման է գալիս, փող չունի»: Դատավոր հայրիկը նրան սնանկ է ճանաչել: Սակայն ուշագրավն այն է, որ դատավորի որդու նկատմամբ խիստ հոգատարություն է դրսեւորում նաեւ Կենտրոն վարչական շրջանի դատախազ Խաչիկյանը:




Լրահոս