ԱՆՁՐԵՎԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին քննարկվել ու հաստատվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից ներկայացված հրաժարականի դիմումը: Այսօրվանից քաղաքապետ կլինի Սամվել Բալասանյանը, որի «գահակալության» արարողությունը կանցկացնի Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 11-ին Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի էր ունենալու Մուշ-2 եւ Անի թաղամասերում կառուցված 1756 բնակարանների բանալիների հանձնման արարողությունը: Բայց Շիրակի մարզպետարանից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ առայժմ միջոցառումը հետաձգվում է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Թե երբ կհանձնվեն բանալիները, մարզպետարանից մեզ հստակ օր չկարողացան ասել: Հավանաբար կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում, որին իր մասնակցությունը կունենա նաեւ նորընտիր քաղաքապետ Ս. Բալասանյանը:




Լրահոս