![](https://armlur.am/wp-content/uploads/2015/04/b3e81cc056f13e96f923d9c75da6a763-472x265.jpg)
Ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժնի պետ Հարություն Մարգարյանը այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել է և գրանցվել կադրերի ռեզերվում:Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում տեղեկացրին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ոստիկանության լրատվականից, սակայն, չմանրամասնեցին, թե ինչ պատճառներով է վերջինս ազատվել աշխատանքից և այդ պաշտնում ով է նշանակվելու: Ինչպես հայտնի է վերջինս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի մտերիմն ու հովանավորյալն է:
Հիշեցնենք` երեկ` ապրիլի 29-ին ազատվել է նաեւ Կոտայքի բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Մկրտչյանը: