ԱՄՆ Պետդեպարտամենտը Մամուլի ազատության համաշխարհային օրվա նախօրեին (մայիսի 3) սկսել է «Ազատություն մամուլին» արշավը:
Ապրիլի 30-ին կայացած բրիֆինգի ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Մարի Հարֆը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված լրագրողներին:
«Մենք միանում ենք լրագրողներին ու բլոգերներին անհապաղ ազատ արձակելու կոչերին, ովքեր դատապարտվել են միայն նրա համար, որ իրագործել են ազատ արտահայտվելու իրենց իրավունքը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերջ դնել բոլոր նման հետապնդումներին ու անկախ մամուլի վրա ճնշման այլ ձևերին»,-ասել է նա: