Armlur.am-ի թղթակիցը Ստեփանակերտից հայտնում է, որ հայտնի են ԼՂՀ ԱԺ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:
Ըստ այդմ` 5 %-ի շեմը չեն հաղթահարել «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը և «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական» կուսակցությունը
Ներկայացնում ենք նախնական արդյունքները, որոնք վերջնական արդյունքում կարող են փոքր չափով փոփոխության ենթարկվել
«Ազատ հայրենիք» կուսակցություն – 47%,
«Ազգային վերածնունդ» կուսակցություն – 5%-ի շեմին է,
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» – 19%,
«Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն» – 1.5%,
«Խաղաղություն եւ զարգացում« կուսակցություն – 1%-ից քիչ,
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 19%,
«Շարժում-88» կուսակցություն – 6.5%: