Նրանք «բռնաբարեցին» Սահմանադրությունը, օրեր անց մենք կբացենք բոլոր փակագծերը. Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Վարդաշեն ՔԿՀ-ից ազատ արձակվեցին ՀԽ անդամներ Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը և Պավլիկ Մանուկյանը: Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի լրագրողը, Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, որ պայքարը շարունակվելու  է, և իրենց քայլերը կարող են դանդաղեցնել, բայց ոչ կասեցնել:

«Մեզ համար կարևորն արդարության հաստատումն է և այս ողջ ընթացը խեղկատաություն էր, որով նրանք բռնաբարեցին Սահմանադրությունը: Մեր պայքարը շարունակվելու է և օրեր անց մենք կբացենք բոլոր փակագծերը»,- ասաց Ժիրայր Սէֆիլյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել` ներկայացնելով, թե ինչու որոշվեց ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին: Նշենք, որ ապացույցների մեջ հայտնաբերվել էր սոդա, ջերմուկի շիշ ու դրոշ, որի հիման վրա էլ ՀԽ անդամները կալանավորել էին:

Մանրամասները` քիչ ուշ տեսանյութում:




Լրահոս