Armlur.am-ի թղթակիցը Նուբարաշեն ՔԿՀ-ից հայտնում է, որ արդեն ազատության մեջ են «Հիմնադիր խորհրդարան»-ի 5 անդամները: Քիչ առաջ ազատ արձակվեցին նաև Գարեգին Չուքասզյանը և Գևորգ Սաֆարյանը: Գարեգին Չուքասզյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անտրամաբանական էր թե´ իրենց ձերբակալությունը, թե´ կալանավորումը:
«Այս ամենն իշխանությունների ջղաձգության հետևանքն է: Մեր նկատմամբ ճնշումների փորձեր կատարվել են, սակայն ապարդյուն և մենք տրամադրված ենք մարտական»,- ասաց Գ. Չուքասզյանը:
Նա հայտնեց, որ կալանավայրում գտնվել է ՀՀԿ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հետ և վերջինիս հետ շփումը անվանեց «գեղագիտական տարբերություն», այսինքն` այլ շփում տեղի չի ունեցել:
Իսկ Գևորգ Սաֆարյանն ասաց, որ իրեն լավ է զգում, ինքնազգացողությունը լավ է, հացադուլից նոր է դուրս եկել և առողջությունը վերջնական չի վերականգնվել: Վերջում նշեց` հանդես կգան մամուլի ասուլիսով, որի ժամանակ ամեն ինչ կհայտնեն:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում