Լատվիան իր ափերի մոտ հայտնաբերել է ռուսական ռազմանավերի մի խումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լատվիայի ԶՈւ մայիսի 3-ի գիշերն իրենց երկրի սահմանների մոտ հայտնաբերել են ռուսական ռազմանավեր: Այս մասին ասվում է Լատվիայի ռազմական ուժերի թվիթերյան էջում:

Ինչպես պարզաբանվում է հաղորդագրության մեջ, երկրի տարածքային ջրերից 5 ծովային մղոն հեռավորության վրա նկատվել են 1331M նախագծի հականավային ռազմանավը, 775 նախագծի մեծ դեսանտային նավը ու 877 «Պալտուս» նախագծի սուզանավը:

Լատվիայի Զինված ուժերի թվիթերյան էջում նաև հաղորդվում է, որ մայիսի 3-ին սահմանամերձ շրջանում ֆիքսվել են նաև ռուսական Aн-22 տրանսպորտային ռազմանավերի թռիչքները:




Լրահոս