Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա» – «Բավարիա» խաղը սպասարկելու է իտալական մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Ռիցոլիի գլխավորությամբ:
Նշված խաղը կայանալու է մայիսի 6-ին, իսկ պատասխան հանդիպումները` մայիսի 12-ին: Նշենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում Ռիցոլին 5 հանդիպում է սպասարկել: