Google-ը 15 րոպեում կորցրել է 24 մլրդ դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Google ընկերությունը 15 րոպեում կորցրել է 24 մլրդ դոլար` ֆինանսական սխալ հաշվետվության հրապարակման հետեւանքով: Կատարվածի պատճառով նույնիսկ NASDAQ-ի բորսայում կանգնեցվել է ընկերության բաժնեթղթերի վաճառքը: Google-ի արժեթղթերի գինը նվազել է 10 տոկոսով այն բանից հետո, երբ հրապարկվել է հաշվետվությունը, համաձայն որի 2012 թվականի երրորդ եռամսյակում նրա եկամուտները նվազել են: Հայտնի է դարձել, որ Google-ի մաքուր եկամուտը նշված ժամանակահատվածում կրճատվել է 20 տոկոսով: Ընկերության ղեկավար Լարի Փեյջը ֆինանսական կորուստների համար ներողություն է խնդրել ներդրողներից ու վերլուծաբաններից: Պատասխանատվությունը նա դրել է տպագրական RR Donnelley&Sons ընկերության վրա:




Լրահոս