Իմ ու Ծառուկյանի մեջ ըտենց թեմա չի էղել. Կարո Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ ու Ծառուկյանի մեջ ըտենց թեմա չի էղել: Սուտ բաներ են»,- Armlur.am-ի հարցին` ճի՞շտ են լուրերը, թե Գագիկ Ծառուկյանը փորձել է միջամտել նախկին կուսակիցներ Գոհար Ենոքյանի և Կարո Կարապետյանի հարաբերություններին, նման պատասխան տվեց ԱԺ պատգամավոր Կ. Կարապետյանը:

Նշենք, որ 1in.am-ի փոխանցմամբ, «Գարուն» ԲԲԸ հիմնադիր նախագահ Գոհար Ենոքյանը ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանից գումար է վերցրել Գագիկ Ծառուկյանին ունեցած մեծ պարտքը փակելու համար: Սակայն նրան այդ մասին չի ասել: Իսկ երբ Գոհար Ենոքյանը չի վերադարձրել պարտքը, Կ. Կարապետյանը սկսել է տարբեր միջոցներով պահանջել այդ գումարը, ճնշումներ է բանեցրել, սպառնացել է կուսակից տիկնոջը: Չդիմանալով ճնշումներին՝ Ենոքյանը ճնշումների մասին պատմել է Ծառուկյանին և օգնություն խնդրել: Վերջինս էլ զանգահարել է Յուվեցի Կարոյին, ասել, որ այդ գումարով Ենոքյանն իր պարտքն է փակել և հրահանգել է «փակել թեման» ու տիկնոջը հանգիստ թողնել:

Պատգամավորը Armlur.am-ին հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանի և իր միջև երբևէ նախկին կուսակցի հետ ունեցած միջադեպի մասին չի խոսել: Ինչ վերաբերում է քրգործին, ապա մեր զրուցակիցը վստահեցրեց, որ քննության ընթացքի մանրամասներին չի տիրապետում և հրաժարվեց այլ բան խոսել՝ անջատելով հեռախոսը:

Հիշեցնենք, որ նախօրեին ձերբակալվել է ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն, 73-ամյա  Գոհար Ենոքյանը, ով այժմ գտնվում է Էրեբունի համայնքի ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարանում: Նա կասկածվում է ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ:

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ մոտ 4 տարի առաջ ԱԺ արդեն նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը 5-6 մլն դոլար գումար է տվել Գոհարիկ Ենոքյանի եղբոր խնամուն և փեսային՝ Խաժակ և Արտակ Բադալյաններին, որպեսզի նրանք ներդնեն Ենոքյանին պատկանող, բայց նրա եղբորորդու՝ Արայիկ Ենոքյանի կողմից «աշխատեցվող» տարադրամի փոխանակման կետում՝ վերադարձնելու պայմանով: Սակայն մինչ օրս այդ գումարը հետ չեն տվել Կարապետյանին, ինչից առաջացել է վիճաբանություն թվարկվածների միջև:




Լրահոս