Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Հիմնադիր խորհրդարանի անդամները օտարերկրյա դեսպանատների և միջազգային կազմակերպությունների առաջ բողոքի ակցիաներ են անցկացնում:
Armlur.am-ի հետ զրույցում ՀԽ անդամ Կարո Եղնուկյանը հայտնեց, որ մինչ այս պահը իրենց բողոքի ձայնը հասցրել են 6 դեսպանատների, մնում են ևս 7 դեսպանատներ և միջազգային կառույցներ: Կ. Եղնուկյանի փոխանցմամբ, իրենց նպատակն է հորդորել նշված կառույցներին` հնարավորինս զգոն և աչալուրջ լինել Հայաստանում տիրող անարդարությունների նկատմամբ.
«Մենք ցանկանում ենք, որպեսզի միջազգային կառույցները տեղյակ լինեն, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որոնց իրավունքները խախտվում են: Նրանք մշտապես հետապնդումների են ենթարկվում: Այս պահին Սերժ Սարգսյանը գտնվում է Միացյալ Նահանգներում, և ես վստահ եմ, որ այնտեղ նրան կասեն` Սերժ Սարգսյան, սիրուն չէ»,- ասաց Կ. Եղնուկյանը:
Վերջինիս փոխանցմամբ, իրենք ինչ-որ պատասխան չեն սպասում միջազգային կառույցներից: Նրա խոսքով, այդ պատասխանը նրանց կողմից արված քայլերի ձևով է արտահայտվելու: