Նկարը, որ նայում եմ, տեսնում եմ, որ ես նման հագուստ էլ չունեմ. Գալուստ Սահակյանը` Բիբիլովի հետ հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձավ իր և Հարավային Օսեթիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովի հանդիպմանը, որը վերջին օրերին ամենաքննարկվողն էր դարձել:

«Հանդիպել է ինձ, հարգել է անմեղ զոհերի հիշատակը և գնացել է: Այն աղմուկը, որ բարձրացրել եք, քաղաքական եք դարձնում, դա էլ եմ հասկանում: Գալուստ Սահակյանին հարվածելու համար չի կարելի մեծ աղմուկ բարձրացնել: «Ընդունել» բառը մի օգտագործեք, եթե ինձնից պատասխան պահանջեին, իմ կոլեգան կզանգահարեր ինձ: Դա ձեր խաղերի թնջուկի մեջ եք գցել, քանի որ Գալուստ Սահակյանին հարվածելու որևէ այլ ձև չկա», – նշեց նա:

Լրագրողների այն հարցին, թե սկանդալն ավարտվա՞ծ է, նա նշեց. «Չեմ կարծում, թե սկանդալ էր: Փորձել են առիթ դարձնել` Գալուստ Սահակյանին հարվածելու, բայց չի ստացվի: Եվ այստեղ են փորձել, և այնտեղ: Մնացածներն անհեթհեթություններ են, թե դիվանագիտության չի տիրապետում Գալուստ Սահակյանը: Եթե Գալուստ Սահակյանի կողքը մի քանի ժամ կանգնեն, գաղափար կկազմեն», – ընդգծեց նա:

Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ փորձում են իր վարկը գցել, բայց հայտարարեց, որ ինքն իր խղճի առաջ միշտ պատասխանատու է: «Մեր պետությունը, առավել ևս Գալուստ Սահակյանը որևէ հարաբերություններ չունի Օսեթիայի հետ: Ընդամենը խնդիրն այն է, որ հարգել ենք մեր անմեղ զոհերի հիշատակը: Խնդիրը փակել, նշանակում է լրագրողների բերանը փակել, իսկ ես դա չեմ ուզում: Վրաստանից որևէ հեռախոսազանգ չեմ ստացել: Եթե առիթ լինել, որ պաշտոնական առումով ԱԺ նախագահի հետ խոսեին, կխոսեին: Ես ոչ խրախուսում եմ քննադատողներին, ոչ էլ գովաբանողներին», – նշեց նա:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու լուսանկարվեցիք, ԱԺ նախագահը նշեց. «Որովհետև ես ձեր ճաշակի մարդ չեմ, որ թաքուն տեղերում հանդիպեմ: Երևի ինչ-որ մեկը նկարել է: Նկարը, որ նայում եմ, տեսնում եմ, որ ես նման հագուստ էլ չունեմ»:

galust

Հիշեցնենք, որ  Հայաստանի խորհրդարանի խոսնակը մի քանի օր առաջ ընդունել էր անջատողական Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակին, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել Վրաստանում:




Լրահոս