«Օրենքը «խոպանչիներին» չի առնչվում». աղմկահարույց նախագիծն ընդունվեց ամբողջությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու նախագծիծը, որը ստացավ կողմ` 68, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 17 ձայն:

Նախքան քվեարկությունը` ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը պարզաբանեց, որ օրենքով նախատեսվում է ՀՀ-ում գրանցված կազմակերպությունների շահութահարկը նվազեցնել և սահմանել հինգ տոկոս բոլոր այն դեպքերում, երբ այդ կազմակերպությունները բացառապես ՀՀ տարածքից դուրս են իրականացնում շինարարական ու շինմոնտաժային աշխատանքներ: Նա նշեց, որ 13 տոկոսով նվազեցվի այն կազմակերպությունների եկամտահարկը, ովքեր իրենց աշխատանքը կատարում են բացառապես ՀՀ տարածքից դուրս:

«Հաշվի առնելով ծավալված բուռն քննարկումները՝ կցանկանայի ևս մեկ անգամ հստակ հայտարարել, որ այս նախագծերը բացարձակապես չեն առնչվում արտագնա աշխատանքի մեկնող անհատ քաղաքացիներին, ովքեր իրենց աշխատանքը կազմակերպում են արտերկրում իրենց անձնական նախաձեռնությամբ և չեն հանդիսանում վարձու աշխատողներ: Այս փաթեթն ընդամենը հնարավորություն է կամավորության սկզբունքով խրախուսել, որպեսզի արտերկրում աշխատանքներ կատարող կազմակերպությունները պետական գրանցում ստանան ՀՀ-ում և իրենց վարձու աշխատողները նույնպես պետական գրանցում ստանան ՀՀ-ում»,- նշեց Միրումյանը:




Լրահոս