ՀՀ արդարադատության նախարարության տեղեկացմամբ՝ Հրայր Թովմասյանի հրամաններով ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար աշխատանքից ազատվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի երկու աշխատակիցներ: Խոսքը բժշկական սպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ներսես Մարտիրոսյանի ու նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Թորոս Իգիթյանի մասին է: ՀՀ ԱՆ առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի հրամանով էլ հոկտեմբերի 17-ից տասնութ օրով երկարաձգվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նշանակված ծառայողական քննության ժամկետը: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ աշխատանքից ազատվածներից Ն. Մարտիրոսյանը դանակով հարձակվել էր «Նուբարաշեն»-ի կալանավոր, բուժմասում գտնվող Արտակ Հակոբյանի վրա եւ փորձել դանակը մտցնել սիրտը: Սակայն մեկ այլ դատապարտյալի միջամտությամբ շեղվել էր հարվածի ուղղությունը, եւ շեղբը վնասել էր Հակոբյանի թեւը: Ժամանակին այս տեղեկությունները ՔԿՎ լրատվական ծառայությունը ժխտել էր, բայց վերոնշյալ ազատումները լիովին տեղավորվում են մեր ունեցած տեղեկության տրամաբանության մեջ:
ԱԶԱՏՈՒՄՆԵՐ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ»-ՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ