ԲՀԿ-Ի ՔԱՐՈԶԻՉԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները մտահոգված են սպորտի բնագավառում ընդգրկված իրենց որոշ «կադրերի» վարքագծով: Խոսքը մասնավորապես վերաբերում է «Հայաստան» մարզական միության բռնցքամարտի դպրոցի տնօրեն, ՀՀԿ անդամ Լյովա Միսակյանին: Վերջինս մարզադպրոցի աշխատակիցների շրջանում բացահայտորեն «ճիշտը ԲՀԿ-ն է ու Գագիկ Ծառուկյանը» թեմայով քարոզչությամբ է զբաղված: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այժմ ՀՀԿ-ականները զբաղված են սպորտի բնագավառում ներգրավված նժդեհականներին դարձի բերելու աշխատանքներով: «Ժողովուրդ»-ը մի քանի օր է՝ փորձում է Միսակյանից պարզել, թե ինքը, լինելով ՀՀԿ-ական, ինչու է ԲՀԿ-ի քարոզչությամբ զբաղվում: Սակայն վերջինիս հեռախոսն օրեր շարունակ անհասանելի է:




Լրահոս