Օբամայի քաջությունը չի բավականացրել ռուս ժողովրդին անձամբ շնորհավորել. Պուշկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկնաբանելով այն փաստը, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր խորհրդականի միջոցով է ռուսներին շնորհավորել Հաղթանակի օրվա կապակցությամբ, միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը Twitter-ի իր էջում գրել է, որ «մեկնաբանություններն ավելորդ են»:

Ինչպես հայտնել են ԶԼՄ-ները, ավելի վաղ Սպիտակ տան ապարատում Ռուսաստանի հարցերով գլխավոր խորհրդական Սելեստ Ուոլանդերը հայտարարել է, որ երկրի նախագահն ու ազգային անվտանգության հարցերով նրա օգնականը խնդրել են «ռուս ժողովրդին ներկայիս հոբելյանի կապակցությամբ» նրանց շնորհավորանքները:

«Օբաման իր մեջ  այնքան քաջություն չի գտել անձամբ շնորհավորելու մեր ժողովրդին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի կապակցությամբ: Փոխանցել է իր խորհրդականի միջոցով: Ամեն ինչ պարզից էլ պարզ է: Մեկնաբանություններն ավելորդ են»,- գրել է նա:




Լրահոս