Հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ու հրդեհել Մահաբադ քաղաքում հյուրանոցի շենքը, որտեղ, փորձելով փրկվել իրեն բռնաբարել փորձող տղամարդուց, 4-րդ հարկի պատուհանից ցատկելով մահացել է հավաքարարը:
Միջադեպը գրանցվել է քաղաքի միակ 4-աստղանի հյուրանոցում` անցած երկուշաբթի օրը: Ինչպես հայտնում է գերմանական Spiegel-ը՝ հղում կատարելով քրդական ԶԼՄ-ներին: 25-ամյա հավաքարարին փորձել է բռնաբարել չինովնիկը՝ խոստանալով հյուրանոցի սեփականատիրոջը տրամադրել 5-րդ աստղը: Քաղաքի քաղաքապետ Ջաֆար Կատանին հաստատել է բռնաբարության փորձի մասին տեղեկությունը:
Կասկածյալը ձերբակալվել է, սակայն հյուրանոցի առջև ցուցարարների հոծ բազմություն է հավաքվել, որոնք հրդեհել են հյուրանոցը և լուսանկար տեղադրել սոցցանցերում։