«Ճոխ սեղան ենք քցում». ինչպես են մեր համաքաղաքացիները նշում մայիսյան հաղթանակները. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսը հաղթանակներով լի ամիս է: Հայերիս համար շատ կարևոր է Շուշիի ազատագրումը: Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992 թ. մայիսի 8-ին։ Այն մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն էր, որը արմատական բեկում է առաջացել Արցախյան ազատագրական պատերազմում։ Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում։ Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին և արդեն մյուս օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից:

Մայիսյան հաղթանակներից է նաև Հայրենական Մեծ պատերազմը, որին հայ ժողովուրդն արժանի ներդրում է ունեցել: Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է 500 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից: Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր: 300 հազար հայ հերոսաբար ընկել է ռազմի դաշտում:

Armlur.am-ը փորձեց մեր համաքաղաքացիներից հետաքրքրվել` արդյոք վերջիններս որևէ ձևով նշում են այս տոները, թե ոչ: Հարցվածների մեծ մասը նշեցին, որ իրենց համար առանձնանում են այս օրերը, և անպայման ինչ-որ ձևով նշում են: Ոմանք նշում են Հաղթանակի զբոսայգում, որոշներն էլ օրն անցկացնում են տանը` ընտանիքի և ընկերների հետ:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս