Այսօր մայիսի 10-ն է՝ տարվա 130-րդ օրը: Տարվա ավարտին մնում է 235 օր։ Պատմության մեջ այս օրը տեղի են ունեցել տարբեր ուշագրավ իրադարձություններ:
1534 մայիսի 10-ին ֆրանսիացի ծովագնաց, ճանապարհորդ Ժակ Քարթյեն սկիզբ է դրել Հյուսիսային Ամերիկայի ֆրանսիական գաղութացմանը։ Առաջին եվրոպացին է, ով հայտնաբերել և քարտեզագրել է Սուրբ Լավրենտիոսի ծոցը և Սուրբ Լավրենտիոսի գետը, իսկ հետո այդ տարածքն անվանել «Կանադի երկիր»։ Համարվում է Կանադայի հայտնագործողներից մեկը։
1993 թվականի այս օրը Թայլանդում խաղալիքների գործարանում բռնկված հրդեհի զոհ է դառնում 156 մարդ: 2005 թվականի մայիսի 10-ին Թբիլիսիում Ջորջ Բուշի ելույթի ժամանակ հայազգի Վլադիմիր Հարությունյանը 20 մետր հեռավորությունից նետում է ձեռքի նռնակ, որը, սակայն, չի պայթում:
2011թ.-ի մայիսի 10-ին Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթ-փառատոնում Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմին եզրափակիչ չանցավ:
1812 թվականի մայիսի 10-ին է ծնվել Հովհաննես Այվազովսկու եղբայր Գաբրիել Այվազյանը: 1870 թվականի մայիսի 10-ին ծնվել է հայկական ազատագրական շարժման մասնակից Արմենակ Եկարյանը: Այսօր է ծնվել նաև Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը: 1931 թվականի մայիսի 10-ին մահացել է ամերիկացի հայազգի նկարիչ Արման Մանուկյան, ով հայտնի է իր Հավայան կղզիների բնանկարներով:
1992 թվականի այս օրն են մահացել Ասկերանի շրջանի Նախիջևանիկի պաշտպանության մասնակիցներ Կամո Աբրահամյանն ու Ռազմիկ Աղաբաբյանը: