«Դեմ ենք հոսանքի թանկացմանը» նախաձեռնությունը մայիսի 14-ին` ժամը 19-ին, Ազատության հրապարակում հրավիրվում է հանրային քննարկում` հոսանքի թանկացման դեմ թեմայով, գրված է նախաձեռնության սոցցանի էջում:
«Հարգելի ՀՀ ազատ քաղաքացիներ, այս տարի ևս ՀԷՑ-ը լկտիաբար ուզում է թանկացնել հոսանքի սակագինը, նախնական մոտ 16 դրամով։ Հոսանքի թանկացմանը կհաջորդի առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, որը մեծ հարված կլինի ցանկացած ՀՀ քաղաքացու գրպանին: Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են պայքարել այս անօրինականության դեմ, սիրով սպասում ենք»: