Գյուղացուն հետաքրքրում է ոչ թե համայնքների միավորումը, այլ` գյուղի վիճակը. Շինուհայրի գյուղապետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 17-ին Լոռիի, Սյունիքի, Տավուշի մարզերում կանցկացվի համայնքների խոշորացման վերաբերյալ տեղական հանրաքվե: Armlur.am-ը համայնքների խոշորացման թեմայով զրուցեց Սյունիքի մարզի Շինուհայր գյուղական համայնքի ղեկավար Սմբատ Երեմյանի հետ:

Նշենք, որ Շինուհայրը և ևս մի քանի համայնքներ միավորվելու են Տաթև համայնքի հետ: Գյուղապետը մեզ հետ զրույցում նշեց` դրա պատճառն այն է, որ  մարզի ամենամեծ գյուղական բնակավայրն է:

«Գյուղի բնակչին չի հետաքրքրում միավորումը,  չի հետաքրքրում, թե գյուղապետարանում քանի աշխատող կլինի, գյուղացուն միայն մի բան է հետաքրքրում` գյուղի վիճակի բարելավելը: Երբ հանդիպումների ժամանակ մարդկանց բացատրում ես, որ այս միավորման դեպքում կլինեն ներդրումներ, բնական է` գյուղացին կողմնակից է», – նշեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս