Բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ՝ Սարյան-Մաշտոց միջանկյալ հատվածում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությամբ ընթացքի մեջ են Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:

Քաղաքապետը հանձնարարել է իրականացվող աշխատանքների մասին պարբերաբար իրազեկել և մանրամասն ներկայացնել հանրությանը:

«Մեր համաքաղաքացիների շրջանում որոշակի մտահոգություն կա, որ տարածքը շինարարական այլ բնույթի աշխատանքների հետ կապված է արգելապատնեշով փակվել: Մեկ անգամ ևս տեղեկացրեք հանրությանը, որ Գլխավոր պողոտայի այդ հատվածում իրականացվում են բացառապես բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ, ինչի արդյունքում, ի դեպ, կանաչ մակերեսն այստեղ էապես կընդլայնվի: Եվ արդեն ամիսներ անց մեր բնակիչներին կհանձնենք հանգստի հարմարավետ ևս մեկ անկյուն», – նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:




Լրահոս