Սարերը շարժել խոստացող «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» նախագիծը, լեռան ստորոտին չհասած, ներքին ցնցումներից փլուզվեց: Նրանց միջեւ «համագործակցությունը» չդիմացավ նույնիսկ ԱԺ մեկ նստաշրջան: Երեկ ԱԺ նիստում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, թե Քոքոբելյանն այլեւս ոչ մի ֆորմատով չի ներկայացնելու «Ժառանգություն» խմբակցությունը: Քոքոբելյանն էլ իր հերթին ասաց, որ ինքն ու ԱԴԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանն այդ խմբակցությունում կմնան ֆորմալ առումով ու կներկայացնեն իրենց կուսակցությունը: Բանն այն է, որ համամասնական ընտրացուցակով ԱԺ պատգամավոր դարձած անձինք խմբակցության կազմից դուրս գալու դեպքում, ԱԺ կանոնակագի եւ ՀՀ ՍԴ որոշման համաձայն, պետք է վայր դնեն մանդատը: Բայց նրանք չեն ցանկանում դա անել:
Նշենք, որ մինչեւ ԱԺ նիստը «Ժառանգություն» խմբակցությունն իր նիստն էր անցկացրել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այն բավական թեժ է անցել, ընդհուպ մինչեւ՝ քաշքշոց է տեղի ունեցել Ռ. Հակոբյանի եւ Խ. Քոքոբելյանի միջեւ: Սակայն Հակոբյանը երեկ չլսեց այս մասին մեր հարցը եւ արագ անջատեց հեռախոսը:
ՔԱՄՈՒՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ