Շրջանառվող լուրերի համաձայն՝ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններից առաջ փորձում է կոնկրետ պաշտոնների առաջարկով կրկին կոալիցիա վերադարձնել ԲՀԿ-ին: Կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հերքեց այս լուրերը՝ ասելով, որ իրենց հետ ներկայում նման բանակցություններ չեն տարվում. «Որեւէ համատեղ կառավարման ձեւաչափ մեզ համար ընդունելի լինել չի կարող, եթե մեզ հրամցվեն, պարտադրվեն, առաջարկվեն նախապայմաններ ու պայմաններ: Մենք պետք է մեր սեփական քաղաքական կուրսն իրականացնելու հնարավորություն ունենանք եւ հաշվետու լինենք բացառապես մեր ընտրողներին»:
ԱՆՊԱՅՄԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ