«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Արցախի եւ Հայաստանի հին ու նոր իշխանությունները մայիսի 7-ից 9-ը հավաքվել էին Ստեփանակերտում: Մասնավորապես, նշված երեք օրերին ԼՂՀ-ում էին գտնվում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված պաշտոնյաներն այդ օրերին պարբերաբար հանդիպել են եւ ինչ-որ հարցեր քննարկել, բնականաբար, նրանց զրույցի թեման եղել է նաեւ Հայաստանի քաղաքական անցուդարձը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ պարոնայք հանդիպել են Ստեփանակերտում գտնվող «Ֆլորենս» ռեստորանային համալիրում, որը, ինչպես նաեւ Երեւանի համանուն համալիրը, պատկանում է Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Ի դեպ, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Հովիկ Աբրահամյանը Ռոբերտ Քոչարյանի հետ շփվել է բացառապես Շուշիի ազատագրմանը եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված պաշտոնական արարողությունների շրջանակներում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: