«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Սպասվում է, որ առաջիկա շաբաթներին Երևանի կրկեսի մոտ կառուցված բարձրահարկ շենքի տանիքին կհայտնվի աշխարհահռչակ «Հիլթոն» ապրանքանշանը և այսպիսով՝ Երևանում պաշտոնապես կբացվի «Հիլթոն» 5 աստղանի հյուրանոցը:
Մեր աղբյուրների վկայությամբ, ներկայումս «Հիլթոնը» աշխատակիցների հավաքագրման ակտիվ գործընթաց է սկսել: Նախատեսվում էր, որ հյուրանոցը կբացվի ապրիլի 24-ից առաջ, բայց շինարարությունը ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց, և ապրիլի 24-ին պատրաստ էին միայն առաջին մի քանի հարկերը: Նշենք, որ հյուրանոցային համաշխարհային թոփ բրենդներից այս պահին Երևանում գործում է միայն «Մարիոթը»: «Հիլթոնի» մուտքը էականորեն կփոխի Հայաստանի հյուրանոցային շուկան, եթե, իհարկե, նրա մուտքը նույնպես «Քարֆուրի» նման անընդհատ չձգձգվի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։