1994 թվականի մայիսի 5-ին Բիշքեկում Ռուսաստանի, Ղրղզստանի և ԱՊՀ միջխորհրդարանական խորհրդաժողովի միջնորդությամբ Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարները ստորագրել են արձանագրություն, ըստ որի համաձայնություն է ձեռք բերվել կրակի դադարեցման վերաբերյալ։
Բիշքեկյան արձանագրությանը Ադրբեջանը միացել է ավելի ուշ՝ մայիսի 8-ին։ Ռուսաստանի միջնորդությամբ կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը ՀՀ, Արցախի և ԱՀ պաշտպանության գերատեսչությունները ստորագրել են մայիսի 11-ին։
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել մայիսի 12-ին։
Չնայած զինադադարի համաձայնագրին՝ հրադադարի խախտման դեպքերը ադրեբեջանական կողմից հաճախակի բնույթ են կրում: