Ռոբին վան Պերսին ցանկանում է հրաժեշտ տալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլանդիայի հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին ամռանը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: Նրա հետ գործող պայմանագիրն ավարվում է 2016-ի հունիսին:

Նա հուսով է, որ կստանա պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու առաջարկ: Սակայն անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մտադիր է հրաժեշտ տալ նրան: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Վան Պերսին մասնակցել է 26 խաղի եւ խփել է 10 գոլ:




Լրահոս