Ֆրանսիայի տնտեսությունը երկու տարում ամենամեծ աճն է գրանցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի տնտեսությունը վերջին 2 տարիների ընթացքում աճել է ամենաարագ տեմպերով, 2015 թ առաջին կիսամյակում մեծանալով 0.6 տոկոսով, հայտնում է The Financial Times-ը: Սա երկու անգամ ավելի է վերլուծաբանների ակնկալիքից: 2014 թ 4-րդ քառորդում Ֆրանսիայում լճացում է նկատվել:

Համամեատության համար նշվում է, որ ԵՄ երկու այլ խոշոր՝ Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի տնտեսություններն աճի տեմպերի դանդաղեցում են ցույց տվել մյուս քառորդների հետ համեմատած: Երկու երկրներում էլ ՀՆԱ-ն աճել է միայն 0.3 տոկոսով:

Ֆրանսիայում տնտեսական աճն հիմնականում ապահովվել է սպառողական ծախսերի ապահովմամբ, որը կազմել է 0.8 տոկոս: Միաժամանակ 7 ամիս շարունակ գրանցվել է ներդրումների նվազեցում:




Լրահոս