Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց էլեկտրաէներգիայի թանկացման մասին: Նրա խոսքով` այսօր ՀՀ քաղաքացիները վճարում են ստեղծված իրավիճակի համար, քանի որ ընթացիք վատ կառավարման, վատ մենեջմենքթի համար ՀԷՑ-ը մեղավոր չէ: Նախարարը նաև մեղավորության իրենց բաժինը մատնանշեց:
Երվանդ Զախարյանը չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե ԵՏՄ անդամ բոլոր երկրներում էլեկտրաէներգիան ավելի էժան է, քան Հայաստանում: «Ոչ բոլոր երկրներում է այդպես: Իսկ Ռուսաստանի մասով կարող եմ ասել, որ Ռուսաստանն ունի սեփական գազ, նավթ, կոմունիկացիաներ դրանք տեղափոխելու համար: Հայաստանը տարանցիկ երկիր չէ ո´չ նավթի, ո´չ գազի համար, չունի սեփական էներգոռեսուրսներ, ինչո՞ւ եք համեմատվում Ռուսաստանի հետ»,-ասաց նախարարը:
Վերջինս հավելեց, որ գրեթե բոլոր երկրներում ամեն տարի տեղի են ունենում էլեկտրաէներգիայի սակագնի վերանայումներ, իսկ Հայաստանում ստեղծված պայմաններն են ստիպում, որ էլեկտրաէներգիայի թանկացում տեղի ունենա:
Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ նախարարի մեկնաբանություններին առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում: