Պատմության ուշագրավ դեպքը. մայիսի 14-ին 5-ամյա պերուացին երեխա է ունեցել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 14-ը տարվա 134-րդ օրն է, տարվա ավարտին մնում է 231 օր: Մայիսի 14-ին տեղի են ունեցել մի շարք կարևոր և ուշագրավ իրադարձություններ: 1948 թվականի այս օրը Իսրայելը դառնում է անկախ պետություն: 1963 թվականի մայիսի 14-ին Քուվեյթը դառնում է ՄԱԿ-ի անդամ:

Սակայն, պատմության մեջ այս օրն ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել: 1939 թվականին 5 տարեկան պերուացի Լինա Մեդինան երեխա է ունեցել` դառնալով բժշկության պատմության ամենաերիտասարդ մայրը: Լինան ծնվել է 1933 թվականին:

lina-medina-6915_w650

lina-medina-6913_w1000

5 տարեկանում Լինայի ծնողները նրան տեղափոխվում է հիվանդանոց, որովհետև նրա մարմինը տարօրինակ ձևով գիրանում էր։ Սկզբում ենթադրվում էր, որ Լինան խոց ունի, սակայն բժիշկները շուտով հայտնաբերում են, որ նա հղիության 7-րդ ամսում է։

lina-medina

Նրա բժիշկ Ժերարդո Լոզոդան նրան տեղափոխում է մայրաքաղաք Լիմա, որպեսզի ուրիշ բժիշկներ նույնպես հաստատեն նրա հղիության փաստը։ 1, 5 ամիս անց 1939 թ. մայիսի 14-ին, Լինան կեսարյան հատումի միջոցով տղա է ունենում (իսկ կեսարյան հատումը պարտադիր էր, քանի որ դեռ ձևավորված չէր նրա մարմինը)։

lind-medina-five-year-old-mother1-558x279

lina-medina-in-hospital-very-rare-photo

Այս դեպքի մասին առաջին անգամ հրատարակվել է La Presse Médicale թերթում։ Երեխան կշռում էր 2, 7 կգ և Լինայի բժշկի պատվին նրան կոչում են Ժերարդո։ Միայն տասը տարեկանում է Ժերարդոն իմանում, որ Լինան իր մայրն է, քանի որ մինչ այդ Լիան ներկայացել էր որպես նրա ավագ քույր։ Այնուհետև 1979 թվականին 40 տարեկան հասակում Ժերարդոն մահանում է ոսկրային ուղեղի հիվանդությունից։

10878349344_35e50482ce

Լինայի հղիացման մասին տվյալներ չկան և չեն արձանագրվել, նա երբեք չի խոսել այդ մասին։ Ավելի ուշ Լինան ամուսնանում է Ռաուլ Ժուրադոյի հետ, ումից 1972 թ. ունենում է երկրորդ տղան։

img_5470

3202862_10

5af61a105fa4d47afcdf828013463f6d881c6902




Լրահոս