Արմեն Երիցյանի տպավորությամբ գյուղացիները դրական են վերաբերվում համայնքների խոշորացման ծրագրին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 17-ին` այս կիրակի, Լոռու, Սյունիքի եւ Տավուշի մարզերի շուրջ 22 համայնքներում պետք է տեղի ունենա հանրաքվե` նվիրված համայնքների խոշորացմանը: Գյուղացիները «այո» կամ «ոչ» պետք է ասեն իրենց համայանքները ուրիշ` միջինը թվով յոթ այլ համայնքների հետ միավորելու եւ մեկ համայնք ստեղծելու առաջարկին: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր տպավորությամբ գյուղացիները դրական են վերաբերվում ծրագրին:

Նշենք, որ համայնքների խոշորացումը, սակայն, ունի նաեւ ֆինանսական կողմ` միջազգային կառույցները խոստացել են դրա համար դրամաշնորհներ հատկացնել: Նախարարից փորձեցինք պարզել, թե ինչ չափի դրամաշնորհի մասին է խոսքը, ինչին Երիցյանը պատասխանեց. «Դրանք ինչ-որ ֆանտաստիկ չափի հասնող գումարներ չեն, մի քանի միլիոն դոլար, քանի որ ծրագիրը նախատեսված է 5 տարվա կտրվածքով»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս