Ինչպես են Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ) և նրա տիկինը վարձակալությամբ ու պարտքով տված գումարներով հարստացել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը 2014 թվականին ներկայացրած իր հայտարարագրում նշել է, որ 1 մլրդ 129 մլն 567 հազ.  դրամ եւ 127 հազար 173 դոլար գումար ունի: Տեղեկացնենք, որ նա՝ որպես պատգամավոր, անցած տարի ստացել է 3 մլն 47 հազար դրամ աշխատավարձ: Բացի այդ՝ Սարգսյանը 2 միլիոն 646 հազար դրամի եւ 46 հազար 590 դոլարի եկամուտ էլ ստացել է տարածքի վարձակալության դիմաց: Թե ինչն է նա վարձով տվել, պարզ չէ:

Անհասկանալի է նաեւ, թե ինչպես է պատգամավոր Սարգսյանի կինը` Էլվինա Սարգսյանը, տարեկան ստանալով 759 հազար դրամ աշխատավարձ՝ 2014-ին ունեցել 2 մլն 470 հազար դրամ եւ 462 հազար 180 դոլար գումար: Պարզվում է` պատգամավորի տիկինը պարտքով տված գումարներից էլ է եկամուտ ստանում: Նա 518 եվրո եւ 518 հազար դրամ էլ փոխառությունից է եկամուտ ստացել: Արտակ Սարգսյանի կինը, պարզվում է, 2014-ին ինչ-որ մեկից 283 հազար դոլար նվեր է ստացել, բայց գաղտնիք է պահում: Այսինքն՝ ամուսինը պատգամավորություն է անում, իսկ կինը նվերներ ստանում, իսկ նրանց պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետն էլ «կողքից աշխատում է»: Ընտանեկան վատ բիզնես չէ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս