Քաղաքացին ընկել է արտաքնոցի հորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 01.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 22-րդ փողոցում քաղաքացին ընկել է արտաքնոցի հորը և օգնություն է կանչում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ա. Պ.-ն (ծնվ. 1942թ.) 22-րդ փողոցի թիվ 63/6 տան մերձակա այգում ընկել է փոսը (մոտ 2 մետր):

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փոսից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:




Լրահոս