Բելառուսի` Բոլոնիայի անդամ դառնալը ֆորումի առաջին դրական արդյունքն է. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անդամ դառնալը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4­-րդ ֆորումի առաջին դրական արդյունքն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ Բելառուսի Հանրապետությունը մայիսի 14-­ին դարձավ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անդամ: Որոշումը կայացվեց Երևանում մեկնարկած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4­րդ ֆորումի շրջանակներում:

«Իհարկե, մենք ևս կիսում ենք մեր եվրոպացի գործընկերների այն կարծիքը, որ կա բարեփոխումների անհրաժեշտություն, կան խնդիրներ: Այն պարտավորությունները, որ ստանձնել է բելառուսական կողմը, պետք է կյանքի կոչվեն: Հուսամ, որ երբևէ չի բարձրացվի Բելառուսին եվրոպական բարձրագույն կրթական համակարգից հեռացնելու հարցը, և իրենք կիրականացնեն այն պարտավորությունները, որոնց համար կա նաև համապատասխան որոշում»,­ – նշեց նա:

Արմեն Աշոտյանը հավելեց, որ համաժողովի ավարտին՝ մայիսի 15­-ին երկու կարևոր միջոցառումների մասնակիցները կընդունեն երևանյան հռչակագիրը:




Լրահոս