ՈւԵՖԱ-ն կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների խորհրդանշական հավաքականը:
Դարպասապահ. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»):
Պաշտպաններ. Մարսելո («Ռեալ»), Ջորջո Կյելինի, Լեոնարդո Բոնուչի, Պատրիս Էվրա (բոլորը՝ «Յուվենտուս»):
Կիսապաշտպաններ. Բաստիան Շվայնշտայգեր, Տիագո Ալկանտարա (երկուսն էլ՝ «Բավարիա»), Պոլ Պոգբա («Յուվենտուս»):
Հարձակվողներ. Ալվարո Մորատա («Յուվենտուս»), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»), Նեյմար («Բարսելոնա»):
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Բեռլինում կայանալիք եզրափակիչում «Յուվենտուսը» կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ: