Ազատության հրապարակում ընթանում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ հանրային քննարկում: Քննարկման ժամանակ տեսակետ հնչեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու փոխարեն կարելի է նվազեցնել։
Ներկաները նշեցին, որ պատրաստ են պայքարել, ինչպես դա եղավ «Վճարենք 100 դրամ» շարժման ժամանակ և հաջողության հասնել: Նրանք որոշեցին թռուցիկ պատրաստել և տարածել հնարավոր բոլոր եղանակներով, ապա կրկին հավաքվել և սկսել փողոցային ակցիաները։
Քննարկումից հետո մեծ թվով ակտիվիստներ երթ անցկացրեցին Երևանի փողոցով՝ իրազեկելով բնակիչներին։