«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի դրամական միջոցները 2014 թվականի վերջին, ըստ նրա հայտարարագրի, կազմել են 4 մլն դրամ, 12 հազար դոլար եւ 6 հազար եվրո: Տեղեկացնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տարեկան աշխատավարձը կազմել է 11 մլն 711 հազար դրամ: Նրա կնոջ` Սվետլանա Խաչատուրովայի դրամական միջոցները 2014 թվականին եղել են 3.5 մլն դրամ, 7 հազար դոլար եւ 2 հազար եվրո:
Հիշեցնենք, որ հենց նույն Յուրի Խաչատուրովի որդին` Գրիշա Խաչատուրովն էր, որը 2010 թվականին մեծ աղմուկով հեռացվեց ՀՀ ԶՈՒ շարքերից, նա 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր: Պարզվել էր, որ Խաչատուրովի որդու մտերիմ ընկերները Արարատի զորամասերից մեկում դրամաշորթությամբ էին զբաղվել, ինչը հովանավորվել էր Գենշտաբի պետի որդու կողմից: Սենսացիոն բացահայտումից հետո քրեական գործ էր հարուցվել, եւ Գրիշա Խաչատուրովը հրաժարականի ձեւակերպմամբ հեռացել էր համակարգից: Իսկ որոշ ժամանակ անց նա դարձյալ պաշտոն ստացավ ՀՀ զինված ուժերում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: