Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին մահապատժի է դատապարտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանը մահապատժի է  դատապարտել Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին, հայտնում է Associated Press-ը:

Դատավճիռը պետք է հաստատվի գերագույն մուֆթիի կողմից:

Վերջնական որոշումը ենթադրաբար կընդունվի հունիսի 2-ին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կահիրեում դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

2013 թ. Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների ու ընդդիմադիրների միջև բախումների արդյունքում տուժել է ավելի քան 500 մարդ, զոհվել` 38-ը:




Լրահոս