Ում է ապտակել Զառա Արամյանը և ինչու զրույցի ժամանակ հաղորդավարուհին արտասվեց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ժուռնալիստների միության անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավարուհի-դերասանուհի Զառա Արամյանը` «Համով Զառան», իր գործունեության ողջ ընթացքում տարբերվել է իր աշխատելաոճով, եթերում եղել է անկեղծ, իսկ ընտանիքում` ուղղակի Զառա, մայր, քույլ ու կին:

Զառա Արամյանը համարում է, որ իր հանրաճանաչությունը սկսվել է իրենց բակից, երբ իր մայրիկի հետ խանութ գնալու ճանապարհին բանաստեղծություններ է արտասանել՝ բակի մարդկանց իր շուրջը հավաքելով: Դերասանուհին խոստովանում է, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սիրել է ու կսիրի բեմը, տեսախցիկն ու իր հանդիսատեսին:

Armlur.am-ի զրուցակիցը 3 տարեկանում արդեն բեմում է եղել, կարողացել է վաստակել գումար, իսկ առաջին աշխատավարձով նրա մայրը կարողացել է ոսկեջրած գդալներ գնել, իսկ ամուսնության ժամանակ նվիրել է Զառային: Մեր զրուցակիցը առաջարկեց իր կյանքի կենսագրության ներկայացումը սկսել մանկապարտեզից, քանի որ այդ տարիներն իր համար շատ հիշարժան են:

Ի դեպ, Զառա Արամյանի հարզացրույցի ժամանակ մեր շուրջը հավաքվել էին մի խումբ մարդիկ, ովքեր շունչները պահած լսում էին դերասանուհուն, իսկ ավարտից հետո Զառա Արամյանին բուռն ծափահարեցին:

Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս