«Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը ցանկանում է լքել ակումբը և կարող է վերադառնալ Անգլիա, պնդում է The Sunday Times-ը: Ուելսցու ներկայացուցիչը «Ռեալ»-ի նախագահ Պերեսին արդեն իսկ խոստացել են խաղացողի վաճառքից ստանալ ավելի շատ գումար, քան վճարել էր իսպանական ակումբը (85 մլն ֆունտ):
«Չելսի»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն տեղյակ են Բեյլի շուրջ կատարվող իրադարձություններից, սակայն այս ակումբները դժվար թե կարողանան մրցակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ, որի գործադիր տնօրենն իր նպատակն է դարձրել ֆուտբոլիստի ձեռքբերումը: