ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանի՝ Գագիկ Ծառուկյանից բողոքելու հետ կապված՝ «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մենք գրել էինք, որ Ազգային գրադարանի գործով հարցաքննվելուց հետո Վարդանյանը դժգոհել էր Ծառուկյանի անտարբերությունից՝ նշելով, որ կուսակցության առաջնորդը դրանից հետո իր հետ չի հանդիպել: Վարդանյանն այս տեղեկությունը հերքել էր, սակայն մեր աղբյուրները նշում են, որ իրականում Ծառուկյանը Վարդանյանին զանգահարել,  կանչել է իր մոտ եւ նախատել, որ նման բան է ասել: Վարդանյանն էլ ստիպված է եղել հերքել: Սակայն իր մտերմիկ շրջապատում ասել է. «Մարդ ռիսկ չի անում մեկի մոտ մի բառ խոսա, սաղ խաբար տվող են, էս ի՞նչ պատմության մեջ ընկա»:




Լրահոս