Ճիշտ չէ «միկրոֆոններն» անջատելը. Գուրգեն Արսենյանը` ԱԺ նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում տիրող իրավիճակի մասին խոսեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Նշենք, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անջատում էր բոլորի խոսափողները:

«Ճիշտն ասած ուզում ես ասել, որ այն, ինչը տեղի է ունենում խորհրդարանի դահլիճում, իմ դուրը չի գալիս: Ուզում եմ ասել, որ և´ բարեկրթության կանոններից ելնելով, և´ շատ հարգելով իմ գործընկեր Սահակյանին, ճիշտ չէ «միկրոֆոններն» անջատելը: Խնդրում եմ ընդդիմության և իշխանության նկատմամբ համարժեք վերաբերմունք դրսևորեք, դուք խորհրդարանի ղեկավար եք, ոչ թե իշխանության: Մարդկանց խոսելու հնարավորությունը փակելը, այնքան էլ արդյունավետ չէ», – նշեց նա:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ նշեց. «Յուրաքանչյուրը գերագնահատում է իր ճշմարտությունը»:




Լրահոս