Բակո Սահակյանն այցելել է Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին այցելել է Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն:

Նախագահի բնութագրմամբ՝ կենտրոնը հանդիսանում է Սփյուռքի կարեւորագույն մշակութային օջախներից մեկը, որտեղ բարձր մակարդակով ներկայացված է եւ հայ ժողովրդի, եւ ֆրանսահայ համայնքի պատմությունը:

Բակո Սահակյանն արժեւորել է կենտրոնի աշխատանքը` հայկական ինքնության պահպանման, հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության պատշաճ ներկայացման եւ հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման տեսանկյուններից:




Լրահոս