Պետք է հաշվի առնվեր ժողովրդի կարծիքն ու նոր վարչապետը նշանակեր. Հեղինե Բիշարյանը` Սուրիկ Խաչատրյանի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրիկ Խաչատրյանին նշանակել է Հանրապետական կուսակցությունը, իսկ վարչապետն էլ ասել է, որ այդպես պետք է լինի: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սյունիքի մարզպետի որդու հետ տեղի ունեցածին, այսպես սկսեց իր խոսքը ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Նա նշեց, թե միայն հանրապետականները կարող են ասել` ինչու կրկին վերանշանակեցին, ինչ է պարզվել Բուդաղյանների սպանության քննության արդյունքում և, ի վերջո, ինչ կապ ուներ այդ ամենում մարզպետը:

«Վերջին իրադարձությունները փոթորիկի պես կրկին բարձրացրել են այդ հարցերը: Այդ ընտանիքի շուրջ կրկին թեմաներ և քննարկումներ կան: Ես գտնում եմ` պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Ով նշանակել է, նրանք էլ պետք է այդ հարցի պատասխանը տալ», – նշեց նա:

Նրա խոսքով, այսպիսի նշանակումների դեպքում պետք է անպայման հաշվի առնվեր նաև ժողովրդի կարծիքը և նոր վարչապետը նշանակում կատարեր: Բիշարյանը նշեց, որ նման միջադեպերն անպատժելիության արդյունք են:

Նշենք, որ այսօր խորհրդարանում Սուրիկ Խաչատրյանի թեմայով բուռն վիճաբանություն էր տեղի ունեցել Սեյրան Սարոյանի և Զարուհի Փոստանջյանի միջև:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս