Հարկային և մաքսային մարմինների հետ շփումների, պետական եկամուտների հավաքագրման ոլորտում կոռուպցիոն խնդիրների դեմ պայքարի հարցերի շուրջ այսօր Գավառում տեղի ունեցավ «Կոռուցպիոն ռիսկերը պետական եկամուտների հավաքագրման ոլորտում. հանրային վերահսկողության մեխանիզմները»՝ Գեղարքունիքի մարզի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մասնակցությամբ:
Այն կազմակերպվել էր ՀԵԻԱ-ի կողմից՝ Եվրոպական Միության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:
Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԵԻԱ գործադիր տնօրեն, ծրագրի դրամաշնորհների համակարգող Արտակ Սարիբեկյանը և մաղթեց արդյունավետ քննարկում:
«Թեև կառավարությունը ներկայացնում է, որ 2009-2012 թվականներին ձեռնարկված հակակոռուպցիոն քայլերի արդյունքում զգալի նվազեցվել է հարկային ծառայող-հարկ վճարող անմիջական շփումը, բարձրացվել է հարկային մարմնում մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը, հարկային մարմնի գործունեության հրապարակայնությունը, հաշվետվողականությունը, սակայն ոլորտում շարունակում են առկա լինել լուրջ խնդիրներ».-նշեց ծրագրի ազգային փորձագետ Մարատ Ատովմյանը:
Ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը ներկայացրեց պետական եկամուտների հավաքագրման ոլորտում հասարակական հակակոռուպցիոն վերահսկողության մեխանիզմները:
Մարզային հասարակական կառույցների ներկայացուցիչները խիստ հետաքրքրված էին թեմայով և բարձրաձայնում էին ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ` հարկային տեսուչների կողմից էթիկայի կանոններին և անօրինական վարքագծի մասին, մաքսային տեսուչների կողմից քաղաքացիների միջև անհավասար պայմաններ ստեղծելու և այլ հարցերի մասին:
Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել ՔՀԿ-ների դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում: Ծրագրի շրջանակներում կհզորացվեն ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունները: Կկազմակերպվեն հակակոռուպցիոն դասընթացներ ՀՀ մարզերում ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար` կոռուպցիոն բնույթի և տեղեկատվության ազատության խնդիրներն առավել լավ ըմբռնելու համար: Այս միջոցառումների նպատակը հակակոռուպցիոն գործողությունների իրականացման առկա հնարավորությունների խորացումն է: Հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ: Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդման համար ՔՀԿ-ների մասնակցությամբ կմշակվի ՔՀԿ-կառավարություն կայուն երկխոսություն: