Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, թիվ 75Ա երթուղին սպասարկող անհայտ ավտոմեքենայի վարորդը մայիսի 15-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 67-ամյա ուղևորուհին ստացել է վնասվածքներ և մայիսի 17-ին, ժամը 17.15-ին, բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: