Ռեստարտ եղած ԲՀԿ-ի պայքարը նախկին կուսակիցների դեմ շարունակվում է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռեստարտ եղած ԲՀԿ-ի պայքարը նախկին կուսակիցների դեմ շարունակվում է: ԱԺ աշխատակազմից մեզ հայտնի դարձավ, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հանել է Տիգրան Ուրիխանյանի անունը հայ-ռուսական մշտական միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության կազմից:

Չնայած նախապես հայտարարել էին, որ Ուրիխանյանը շարունակելու է ԲՀԿ խմբակցության դիրքորոշումը ներկայացնել այդ պատվիրակության կազմում, եւ նրա մնալը որոշվել է խմբակցության նիստի ժամանակ, սակայն այժմ, փաստորեն, փոխվել է որոշումը, եւ ներկայացվել են այլ թեկնածուներ՝ Միքայել Մելքումյանն ու Վահան Բաբայանը, որոնք հունիսի սկզբին սույն պատվիրակության կազմում կմեկնեն գործուղման: Ի դեպ, վերջին երկու տարվա ընթացքում հիշյալ կառույցն ընդունել է 2 որոշում` երկուսն էլ Տ. Ուրիխանյանի նախաձեռնությամբ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս